«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Երբ պատասխանատվության կանչելու օրը գա

Երբ պատասխանատվության կանչելու օրը գա
21.04.2024 | 17:02

Մենք հարկեր ենք վճարում, որ մեր կառավարությունը հայերի անվտանգությունը ապահովի, բայց սրանք, հայերին գերության մեջ թողած, ադրբեջանցիների անվտանգության մասին են մտածում. Հերիք չի տարածքներ են հանձնում, մի հատ էլ, առանց որևէ նախապայման, ականազերծում են:

Սա գրում եմ, որ այս ամոթալի օրերը հանկարծ չմոռացվեն, ու երբ պատասխանատվության կանչելու օրը գա, իմանանք՝ ում և ինչի համար:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ